Статья: ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԷՐՈԶԻՈՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ ԵՎ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱՑՈւՄԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ Ու ՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ
Էրոզիան սովորական պայմաններում բնական գործընթաց է, որն ընթանում է շատ դանդաղ: Դրա հետ կապված լվացման և հողմնահարման միջոցով հողերի քայքայումը և կորուստը հավասարակշռվում է հողառաջացման գործընթացով, և չի խախտվում բնական ընդհանուր հաշվեկշիռը: Հողերի բնական էրոզիան Երկրի էվոլուցիայի մի մասն է: Այս բնական գործընթացին զուգահեռ տեղի է ունենում նաև արագացված էրոզիա, որն ուղղակիորեն կապված է բնակլիմայական և մարդկային գործունեության հետ: Արագացված էրոզիայի ժամանակ հողի քայքայման և տեղատարման գործընթացն ընթանում է մի քանի անգամ ավելի արագ, քան բնական էրոզիայի դեպքում, իսկ հողի կորուստը չի փոխհատուցվում բնական հողառաջացման գործընթացով, և այն մասնակիորեն կամ ամբողջությամբ կորցնում է իր բերրիությունը: Մարդածին ազդեցության հետևանքով հողային ռեսուրսների կորուստը տեղի է ունենում անհամեմատ արագ ժամանակահատվածում, քան բնական պայման-ներում հողառաջացումն է։ Էրոզիոն պրոցեսների ինտենսվացման վրա մեծ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաները, որոնց արդյունքում թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման չափաբաժինները թույլատրելի քանակությունից մի քանի անգամ ավել են կիրառվում։ Թունաքիմիակատների սահմանային թույլատրելի կոնցենտրացիա-ներից ավել առկայությունը հողում պատճառ է հողի կենսաբանական արտադրողականության նվազման, էրոզիոն պրոցեսների առաջացման, հողագոյացման պրոցեսների դանդաղեցման, որը հանգեցնում է տեխնածին անապատների առաջացմանը։
Информация о документе
- Формат документа
- Кол-во страниц
- 1 страница
- Загрузил(а)
- Лицензия
- —
- Доступ
- Всем
- Просмотров
- 2
Информация о статье
- ISSN
- 1829-3808
- EISSN
- 2738-2559
- Журнал
- ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ. ՊՐԱԿ Ա
- Год публикации
- 2023